ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Լավրովը բացատրել է՝ ինչու՞ Ղարաբաղի հարցով Իրանի ծրագրին ուշադրություն չհատկացրին

Լավրովը բացատրել է՝ ինչու՞ Ղարաբաղի հարցով Իրանի ծրագրին ուշադրություն չհատկացրին
12.12.2020 | 21:44

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափի ընտրությունը պետք է կատարեին Հայաստանն ու Ադրբեջանը, դրանով էլ պայմանավորված էր հայտարարության մասնակիցների կազմը և այն, թե ինչու Իրանի ծրագրին ուշադրություն չհատկացրին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Այժմ պետք չէ մտածել, թե ով և երբ հասցրեց կամ չհասցրեց օգնել կարգավորմանը: Պետք է ընդգծեմ ևս մեկ անգամ, որ ձևաչափը պետք է ընտրեին Ադրբեջանն ու Հայաստանը: Դրանով էլ պայմանավորված էր հայտարարության մասնակիցների կազմը: Եվ ոչ մի փորձ չի եղել դա անել Իրանի կամ Թուրքիայի հաշվին: Այժմ կարևոր է մտածել, թե ինչպես ավարտին հասցնել բոլոր պայմանավորվածությունները և առճակատման տարածաշրջանը դարձնել համագոյակցության, իսկ ավելի լավ կլինի՝ բարիդրացիության և համագործակցության տարածաշրջան», - ասել է ՌԴ նախարարը Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու Իրանի խաղաղ ծրագրին ուշադրություն չհատկացրին:


«Լեռնային Ղարաբաղի դեպքում մեզ առաջնորդել է արյունահեղությանը վերջ դնելու ձգտումը: Հակամարտության կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, հետաքրքրություն են հայտնել դա անել Ռուսաստանի միջնորդությամբ: Այստեղ «հետին» միտք չկա: Ի դեպ, ես չեմ հիշում, որ ԱԳ նախարարի պաշտոնում իմ գտնվելու տարիների ընթացքում իրանցի իմ գործընկերների հետ շփումների ժամանակ հետաքրքրություն առաջանա Ղարաբաղի թեմայի հանդեպ եւ անդրադարձ կատարվի մեր խորհրդակցությունների կամ բանակցությունների ժամանակ», - ավելացրել է Լավրովը:

Նա նշել է, որ Իրանի մտահոգությունը հասկանալի է, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կանդրադառնա Իրանի տարանցիկ շահերի վրա, հատկապես, որ այդ շահերը սրվում են այն իրավիճակում, երբ ամերիկացիները շարունակում են ուժեղացնել պատժամիջոցներն Իրանի դեմ: «Հնարավոր չէ հրաժարվել այն սկզբունքից, որը հավանություն էր ստանում բոլոր կողմերից երկար տարիներ շարունակ: Հակամարտության արդյունք պետք է լինի ամբողջ տարաշաշրջանում հարաբերությունների կարգավորումը: Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ հստակ արձանագրված են մագիստրալ ուղղությունները, որոնք կային նաև հակամարտության թեժ փուլում առաջացած իրանական նախաձեռնության մեջ», - հստակեցրել է ՌԴ ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 3737

Մեկնաբանություններ